«Շախտյոր»-«Յուվենթուս» խաղին ներկա կգտնվեն նաև հայ երկրպագուները![]() 19 նոյեմբերի 2012 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի «Red Eagles» ֆան ակումբը պատրաստվում է ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի «Շախտյոր»-«Յուվենթուս» խաղին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆան շարժման ղեկավար Դենիս Սարգսյանը, իրենց հիմնական նպատակն է աջակցել ու քաջալերել հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի մեծ աջակցություն ցույց տանք մեր ֆուտբոլիստին, և դա էր պատճառը, որ որոշեցինք հանդես գալ նման նախաձեռնությամբ: Նշեմ, որ խաղի ժամանակ մեր տրիբունայում կբացենք Հայաստանի դրոշը, և նաև անակնկալ ունենք Մխիթարյանի համար»,- նշեց Սարգսյանը: Ուղևորություն դեպի ուկրաինական Դոնեցկ կտևի 5 օր և կարժենա 400 դոլար: Փաթեթը նախատեսած է 30 հոգու համար, տեղեկացնում է redeagles.am: «Շախտյոր»-«Յուվենթուս» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 5-ին «Դոնբաս Արենա» մարզադաշտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |