Արտավազդ Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Արտավազդ Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի և վարպետության համար Արտավազդ Փելեշյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Տիգրան Սարգսյանն աշխարհահռչակ կինոգործչին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ կինոարվեստի բնագավառում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---