Մինսկի խումբը կմեկնի Ղարաբաղ, եթե եղանակը թույլ տա![]() 19 նոյեմբերի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) նոյեմբերի 23-ին կժամանեն Հայաստան: Ենթադրվում է, որ Երևանում նրանք կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Չի բացառվում, որ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում միջնորդները կմեկնեն նաև Ղարաբաղ: Մինչդեռ, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նոյեմբերի 26-ին միջնորդները կայցելեն Բաքու, որտեղ կհանդիպեն ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են տարածաշրջան այցի շրջանակներում նոր գաղափարներ առաջարկել ղարաբաղյան խաղաղ կարգավորման վերաբերյալ: Այցը տեղի կունենա Դուբլինում դեկտեմբերի 6-7 կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին ընդառաջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |