Սամվել Ֆարմանյան. Եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է![]() 19 նոյեմբերի 2012 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է, և Հայաստանն ակտիվորեն է ներգրավված ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերում: Այս մասին այսօր կառավարության և ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած համաժողով-քննարկման ժամանակ ասաց Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը: Սամվել Ֆարմանյանն անցնող տարին խիստ հագեցած համարեց՝ առանձնացնելով Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, էական առաջընթացը ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայանգրի կենսագործման հարցում: Տարին աչքի է ընկել նաև Երևան-Բրյուսել բարձր մակարդակի փոխադարձ այցելություններով, քաղաքական երկխոսության ընդլայնումով և մասնագիտական անդրադարձերով: Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու հարցում հանձնաժողովի համանախագահը կարևոր համարեց նաև Արևելյան գործընկերության խորհրդարանական կառույցի՝ «Եվրանեսթի» գործունեությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |