Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կնվիրվի Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին![]() 19 նոյեմբերի 2012 - 16:49 AMT PanARMENIAN.Net - 2012թ-ին Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված կլինի հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին, և կկրի «ՉուխաջյանՖեստ» անունը: Ինչպես հայտնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը, փառատոնը կնվիրվի նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 80-ամյակին: 2010թ-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անց է կացվում հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` կազմակերպված ՀՀ Մշակույթի նախարարության, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության միացյալ ուժերով: Առաջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 21-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 19-ը: Փառատոնի ընթացքում տեղի կունենա 8 համերգ: Հիշեցնենք, որ անցած տարի փառատոնը նվիրված էր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |