Շաբաթական մեկ զինվոր՝ կրկին ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա![]() 19 նոյեմբերի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նոյեմբերի 19-ի առավոտյան զինծառայող Փաշա Նեյմեթ օղլու Մուրսալովը պայթել է ականի վրա: Նա 19 տարեկան էր: Մուրսալովը բանակ էր զորակոչվել Գեյչայսկի շրջանից: Վերջին նման դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին, երբ ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում Ղարախանբեյլի գյուղի հարևանությամբ ականի վրա պայթեց 19-ամյա Մահիր Տահիր օղլու Զարբիևը: Նրա բախտը բերեց, նա ողջ մնաց և հոսպիտալացվեց: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |