Ուկրաինացի ազգայնականները դեմ են Եվրասիական միությանը![]() 19 նոյեմբերի 2012 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի ազգայնական «Ազատություն» կուսակցությունը դեմ է Լուգանսկի դպրոցներում Եվրասիական միության խորհրդանիշների մրցույթի անցկացմանը, հայտնում է «Նովի ռեգիոնը»: Ազգայնականները բողոք են ներկայացրել Ուկրաինայի ԱԾ: «Ասյպես կոչված Եվրասիական միության՝ մոսկովյան նոր կայսրության, քարոզն ուղղված է ուկրաինական տերության ոչնչացմանը և անթույլատրելի է»,-հայտարարում են նրանք: Բողոքի հեղինակները պահանջում են, որ մրցույթը դադարեցվի, իսկ այն թույ տված պաշտոնյաները պատասխանատվության կանչվեն: Անվտանգության ծառայության արձագանքը դեռևս հայտնի չէ: Մրցույթը կազմակերպել է տեղաբնակ քաղաքական գործիչ Վլադիսլավ Կրիվոբոկովը: Հաղթողներին խոստացվել են մրցանակներ՝ այֆոններ և նոութբուքեր: Նշենք, որ մրցույթին նվիրված թռուցիկում Եվրասիական միությունը նկարագրված է որպես «Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Բալթիայի երկրների, Վրաստանի ու Հայաստանի եղբայրական ժողովրդների միություն»: Թե ինչի հիման վրա են վերոնշյալ երկրները հիշատակվում որպես ապագա միավորման անդամներ չի նշվում, հայտնում է Լենտա.ռու-ն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |