1990-ականներին կազմավորված հայկական ռոքնռոլ խումբը երկար լռությունից հետո վերադառնում է բեմ![]() 19 նոյեմբերի 2012 - 17:21 AMT PanARMENIAN.Net - 1990-ական թվականներին կազմավորված հայկական ռոքնռոլ խումբը՝ դերասան Ռուբեն Փաշինյանի ղեկավարությամբ, վերամիավորվել է: Այն կրում է ROCK@ROLL Band անունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ռուբենը, ով նաև խմբի մենակատարն է, առաջին համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին: «Երիտասարդությունը մեզ զարմանալիորեն ջերմ է ընդունել: Ավելի մեծ տարիքի մարդիկ, ում երիտասարդության շրջանի երաժշտությունն է ռոքնռոլը, հանգիստ նստած են, իսկ երիտասարդները վեր են կենում և պարում են»,-ասաց նա: Խմբի առաջիկա համերգը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Stop Club-ում: Դեկտեմբերին խումբը հյուրախաղեր կունենա ՀՀ մարզերում: Խմբի անդամներն են նաև կիթառահար Լևոն Խաչատրյանը, ստեղնշարային գործիքները նվագում է Կարեն Գրիգորյանը, բաս կիթառահարը Սերգեյ Միսակյանն է, հարվածային գործիքները նվագում է Նարեկ Թովմասյանը: Խմբի երգացանկում ներառված են Չակ Բերրիի, Էլվիս Փրեսլիի, Ջերի Լի Լյուիսի հանրահայտ երգերը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |