Ռուստամյանն ու Զուրաբյանը չեն բացառում միասնական թեկնածուով հանդես գալու հավանականությունը![]() 19 նոյեմբերի 2012 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՅԴ-ՀԱԿ հանդիպումը, որը տևել է մոտ երկու ժամ: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հանդիպումը դրական է համարում: «ՀՅԴ-ն մանրամասն ներկայացեց իրենց հրապարակած օրակարգային 7 առաջարկությունները: Քննարկեցինք բոլոր կետերը, ինչպես նաև հետագա հնարավոր զարգացումները: Սա համարում եմ քաղաքական ակտիվ նախաձեռնություն: Մեծամասամբ առաջարկներն ընդունելի են, դրանց շուրջ կարելի է քննարկումներ ծավալել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասել է, որ խորքային քննարկում է տեղի ունեցել, որոշ կետերի վերաբերյալ կողմերի մոտեցումները տարբեր են եղել, բայց հիմնական հարցերի վերաբերյալ դիրքորոշումները նույնն են: Արմեն Ռուստամյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չեն բացառել միասնական թեկնածուով հանդես գալու հավանականությունը: ՀԱԿ-ից քննարկմանը մասնակցել են Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ՕԵԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՕԵԿ-ՀՅԴ հանդիպումը: Կողմերն անդրադարձել են ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին և երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |