Ջրծաղիկից մահացած զինվորի հայր. Երեխայիս են հողը դրել, ընտանիքս են քանդել, ինչի չվիրավորեմ, ինչքան համբերեմ

Ջրծաղիկից մահացած զինվորի հայր. Երեխայիս են հողը դրել, ընտանիքս են քանդել, ինչի չվիրավորեմ, ինչքան համբերեմ

PanARMENIAN.Net - Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործի քննությունը: Ցուցմունքներ տվեց վիրաբուժական բաժանմունքի բժիշկ, գործով վկա Սևակ Շահբազյանը:

Ինֆեկցիոնիստն արդեն տեղեկացրել էր Հայկին ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտության մասին, տեղափոխման էպիկրիզն արդեն լրացվել էր, բայց քանի որ հիվանդը գանգատվում էր որովայնի շրջանում սուր էպիգաստրիալ ցավերից, վիրաբույժները սուր վիրաբուժական պաթոլոգիա են կասկածում, և նրան ինֆեկցիոն հիվանդանոց չեն տեղափոխում: Դրանից հետո հենց Սևակ Շահբազյանն է նրան` իր խոսքով բաժանմունքի վարիչի ուղղորդմամբ, 1-ի փոխարեն 5 անգամ հետազոտել, չնայած գրանցամատյանում այդ մասին, ինչպես նաև ժամերի և այլ մանրամասների մասին նշում չկա:

Հայկի հայրը` Մովսես Խաչատրյանը, չէր կարողանում լսել բժշկի ցուցմունքները, որոնք իր խոսքով սուտ էին:

«Երեխայիս ես հողը դրել, ինչի չվիրավորեմ, ինչքան համբերեմ, սուտ ցուցմունքներ է տալիս, ես ջրծաղիկի մասին տեղեկացված չեմ եղել: Ընտանիքս է քանդել», - բժշկին ու դատավորին ընդհատում էր զինվորի հայրը:

Դատավորի նկատառմանը, թե ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվելու փոխարեն 23 ժամ հիվանդը վիրաբուժական բաժանմունքի հսկողության տակ է եղել, ի՞նչ եզրակացություն են ներկայացրել, ո՞րն է եղել նրանց գործողությունների օգուտը, բժիշկը պատասխանեց, որ վերջնական եզրակացությունը եղել է այն, որ հիվանդը վիրաբուժական միջամտության կարիք չունի, իսկ օգուտը` անտեղի չվիրահատելը: Դատավորը նկատեց, որ չէր զարմանա, եթե վիրահատեին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---