«Կարին» ավանդական երգի-պարի խմբի կայքի նորացված տարբերակը` շուտով![]() 19 նոյեմբերի 2012 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին, ժամը 18:30-ին, «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նորացված կայքի շնորհանդեսը։ Շնորհանդեսի ընթացքում կներկայացվի կայքի կառուցվածքը և բովանդակությունը: Նախատեսվում են համերգային կատարումներ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի կողմից։ Այն այժմ համացանցում հասանելի է հին տարբերակով: Նոր տարբերակը կգործարկվի շնորհանդեսից հետո: «Կարին» ազգագրական երգի-պարի խումբը հիմնադրվել է 2001թ-ին Գագիկ Գինոսյանի կողմից: 2011 թ-ին Իսպանիայում, Աշխարհի ժողովուրդների 14-րդ պարային փառատոնում խումբը հաղթել է «Լավագույն պար» անվանակարգում, իսկ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում զբաղեցրել երրորդ տեղը: Ամեն ամիսն համույթը կազմակերպում է «Մեր պարերը և մենք» ազգագրական պարերի բաց դասեր, որին մասնակցում են տարբեր տարիքի մարդիկ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |