Նոր մանրապատումների ծրագիր` Մնջախաղի թատրոնում![]() 19 նոյեմբերի 2012 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Երևանի Մնջախաղի պետական թատրոնում կներկայացվի նոր մանրապատումների ծրագիր: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին թատրոնի տնօրինությունից, ծրագրում ընդգրկված է 5 մանրապատում` «Շախմատ» (Շուշան Սարգսյան, Մարգարիտա Առաքելյան, Իննա Հախնազարյան և Նաիրա Եդիգարյան), «Սալոմե» (Նունե Սուքիասյան), «Ճիչը» (Լուսինե Գալստյան), «Կաղապարում» (Մերի Կիրակոսյան, Անահիտ Տեր-Սարգսյան) և «Աթոռը» (ՀՀ Վաստակավոր դերասան Յուրի Կոստանյան և Նաիրա Եդիգարյան): Տնօրինության հաղորդմամբ` ներկայացումներից երեքը կցուցադրվեն առաջին անգամ, մինչդեռ «Կաղապարում»-ի պրեմիերան տեղի է ունեցել ՆՓԱԿ-ի «Մէկ քառակուսի մետր» փառատոնի շրջանակում, իսկ «Աթոռը» մեկական անգամ ներկայացվել է Շվեյցարիայում և Միացյալ Նահանգներում: Մանրապատումներում հանդես են գալիս ինչպես Մնջախաղի թատրոնի դերասաններ, այնպես էլ ավարտական կուրսի և թատրոնի ստուդիայի սաներ: Նոր մանրապատումների ծրագիրը կընդգրկվի Մնջախաղի պետական թատրոնի խաղացանկում, ընդ որում` կավելանան ևս մի քանի մանրապատումներ և կձևավորվի երկու տարբեր ծրագիր, մեկը` ուրախ և լիրիկական, մյուսը` ողբերգական: Ծրագիրը կմեկնարկի 18:50-ին և կավարտվի 20:05-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |