Վանաձորում քույրը սպանել է եղբորը

Վանաձորում քույրը սպանել է եղբորը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին, ժամը 21.13-ին, ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել 1974 թ. ծնված Տարոնուհի Ավետիսյանն ու հայտնել, որ ինքը իրենց տանը մարդ է սպանել: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.45-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Տ. Ավետիսյանը խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է եղբոր` 1967 թ. ծնված Գարեգին Ավետիսյանին և սպանել նրան:

Տարոնուհի Ավետիսյանը ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---