Թայիփ Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական երկիր»![]() 19 նոյեմբերի 2012 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետը Իսրայելն անվանել է «ահաբեկչական երկիր»: Նման հայտարարություն նա արել է նոյեմբերի 19-ին Ստամբուլում` Եվրասիական իսլամական խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Ասում եմ` Իսրայելն ահաբեկչական երկիր է: Հենց դրանով է վերջինս զբաղվում: Նրանց կարծիքով իրենք մարդիկ են, ովքեր ի ծնե ունեն իրավունքներ և ազատություններ, սակայն մերժում են պաղեստինցիների, սիրիացիների իրավունքները»,-ասել է թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա դժգոհություն է հայտնել, որ «արևմտյան գերտերությունները ոչինչ չեն հայտարարում Գազայի առնչությամբ, քանի որ խոսքն Իսրայելի մասին է»: Նա նաև իր անվստահությունն է հայտնել ՄԱԿ-ին` վերջինիս մեղադրելով երկակի ստանդարտների քաղաքականության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |