Վարդան Օսկանյան. Խորհրդակցությունների այս ամբողջ ընթացքում օրակարգը հարստանում է![]() 19 նոյեմբերի 2012 - 18:38 AMT PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների օրակարգի խնդիրներում ընդհանրությունները շատ են: Կուսակցությունների այսօրվա հանդիպումը և քաղաքական քննարկումը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը դրական է գնահատում: Նա տեղեկացրեց, որ կողմերը քննարկել են իերնց առաջարկները: «Խորհրդակցությունների այս ամբողջ ընթացքում օրակարգը հարստանում է: Քաղաքական ուժերն իրենց լրացուցիչ հարցերն են դնում: Եվ հնարավոր է դառնում ընդհանուր համակարգի շուրջ քաղաքական ուժերի համախմբումը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Վարդան Օսկանյանը: Ավելացնենք, որ հանդիպմանը մասնակցել են «Ազատ դեմոկրատներ»-ից՝ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ու պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ԲՀԿ-ից՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու պատգամավոր Վարդան Օսկանյանը : ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |