Սիրիական կոալիցիայի շտաբը տեղակայվելու է Կահիրեում![]() 19 նոյեմբերի 2012 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան վերջնական որոշում է կայացրել` իրենց շտաբը Կահիրեում տեղակայելու վերաբերյալ: Այս մասին ՄԵՆԱ գործակալությանը հայտնել է դրա առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հատիբը: «Կահիրեում է տեղակայված լինելու մեր գլխավոր ներկայացուցչությունը: Այս հարցի վերաբերյալ որոշումն արդեն կայացվել է»,-ասել է նա: Նոյեմբերի 11-ին Դոհայում ստեղծված Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան իր գլխավոր խնդիրն է համարում, որպեսզի համաշխարհային հանրությունը ճանաչի այն` որպես սիրիացիների միակ օրինական ներկայացուցչություն: Ավելի վաղ նա կոչ էր արել Արևմուտքին «օգնել ժամանակակից զենքով», ինչը, նրա համոզմամբ, «կթեթևացնի սիրիացիների տառապանքները», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |