Ժամանակակից իրանական գրականության երեկո` Բյուրոկրատ գրախանութում19 նոյեմբերի 2012 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին` ժամը 17:30-ին Բյուրոկրատ գրախանութը կազմակերպում է ժամանակակից իրանական գրականության երեկո: Նկարիչ-դիզայներ Էդիկ Պօղոսեանը, ճարտարապետ Ռազմիկ Ամիրխանյանը և գրող, մշակութաբան Տաթև Չախչախեանը կընթերցեն 20-րդ դարի երկրորդ կեսի իրանական պոեզիայի լավագույն հեղինակների բանաստեղծությունները` հայերեն թարգմանությամբ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Տաթև Չախչախեանը նշեց, որ բանաստեղծությունները հիմնականում թարգմանել են Էդիկ Պօղոսեանն ու Ռազմիկ Ամիրխանյանը, իսկ ինքը խմբագրել է: Երեկոյի ընթացքում կընթերցվեն Հոսեյն Փանահիի, Շահյար Ղանբարիի, Ֆորուղ Ֆառոխզադի, Մոհամադռեզա Աբդոլմալեքյանի, Գարուս Աբդոլմալեքյանի, Ահմադ Շամլուի և Սոհրաբ Սեփեհրիի ստեղծագործությունները:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |