Իսրայելի ավիացիան կրկին ռմբակոծել է Գազայի հատվածը

Իսրայելի ավիացիան կրկին ռմբակոծել է Գազայի հատվածը

PanARMENIAN.Net - Իսրայելի ավիացիան այսօր առավոտյան կրկին ռմբակոծել է Գազայի հատվածը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ ականատեսների վկայության, հրթիռների վայր ընկնելու տեղում երկինք են բարձրանում սև ամպի քուլաները:

Ռմբակոծությունը հաջորդել է Իսրայելի տարածքի նոր գիշերային գնդակոծությանը: Հրթիռները պայթել են Օֆակիմ ավանի մոտ, զոհեր և ավերածություններ չկան:

Ընդամենը երկուշաբթի Պաղեստինի գրոհայինները 135 հրթիռ են բաց թողել Գազայի հատվածի ուղղությամբ, որից 67 պայթել են Իսրայելի տարածքում և 42 խփվել են ՀՕՊ զորքերի կողմից, հայտնում է Իսրայելի հրամանատարությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---