Ստամբուլում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել «Գալատասարայի» երկրպագուներին ցրելու համար

Ստամբուլում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել «Գալատասարայի» երկրպագուներին ցրելու համար

PanARMENIAN.Net - Ստամբուլում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել «Գալատասարայի» երկրպագուներին ցրելու համար, որոնք «ջերմ» ընդունելություն էին պատրաստել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի համար, հայտնում է АР-ն:

Մանչեսթերի թիմը, որը խաղալու է թուրքերի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ժամանել է Աթաթուրքի անվան օդանավակայան լույս երեքշաբթի գիշերը: «Գալատասարայի» երկրպագուները, որոնցից շատերը պիրոտեխնիկական միջոցներ էին բերել հետները, փորձել են հասնել հակառակորդ թիմի խաղացողներին, որոնք ստիպված էին օգտվել պահեստային ելքից, օդանավակայանից հեռանալու համար:

«Գալատասարայ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կանցնի նոյեմբերի 20-ին Ստամբուլի «Ալի Սամի Են» մարզադաշտում:

«Մանչեսթեր Յունայթեդը», որը վստահորեն գլխավորում է H խումբը 12 միավորով, Ստամբուլ է եկել կիսապահեստային կազմով:

«Գալատասարայը», որը համառ պայքար է մղում երկրորդ տեղից փլեյ-օֆ դուրս գալու համար, առնվազն պետք է չպտարտվի:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---