ՀԱՅՏՆԻ ՉԷ, ԿԸԴԳՐԿՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԼԵՆՄԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ17 մայիսի 2005 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Առայժմ հայտնի չէ, կընդգրկվի՞ արդյոք հուլիսին Վաշինգթոնում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստի օրակարգում կազմակերպության Լեռնային Ղարաբաղի հարցերով զեկուցող Գորան Լենմարկերի հաշվետվությունը: Այս մասին տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության նախագահի տեղակալ Էլդար Իբրահիմովը, հաղորդում է Բաքվի «525» թերթը: Նրա խոսքերով` դրա պատճառը Գ.լենմարկերի հաշվետվության պատրաստ չլինելն է: «Մեզ ներկայացված բացատրություններում ասվում է, որ ճիշտ ժամկետին հաշվետվության պատրաստ չլինելը կապված է Գ.Լենմարկերի այլ երկրներ գործուղման հետ: Հաշվետվության ավարտումից հետո այն կքննարկվի ԵԱՀԿ ԽՎ բյուրոյում: Այնուհետեւ, առաջարկությունների եւ ցանկությունների համար, ադրբեջանական եւ հայկական պատվիրակությունները կծանոթանան դրա բովանդակության հետ: Սակայն այդ գործընթացի ձգձգումը մեզ անհանգստացնում է, այդ պատճառով Միլի Մեջլիսի ղեկավարությունը միջազգային կապերի բաժնին համապատասխան հանձնարարություններ է տվել»,- նշել է Է.Իբրահիմովը: Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստի օրակարգը հաստատվելու է մայիսի վերջին-հունիսի սկզբին` Կոպենհագենում (Դանիա) կազմակերպության Բյուրոյի նիստում: «Լիովին հնարավոր է, որ Լենմարկերի հաշվետվությունը չընդգրկվի նիստի օրակարգում: Սակայն ներքին կանոնադրության համաձայն` խորհրդարանականները իրավունք ունեն առաջարկություններ անել օրակարգում նրանց հետքրքրող հարցերի քննարկման վերաբերյալ: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումները կարող է ներառվեն օրակարգ: Ամենագլխավորը, որպեսզի Լենմարկերի հաշվետվությունն այդ ժամանակ պատրաստ լինի»,- ընդգծել է Է.Իբրահիմովը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |