Թեհրան. ՄԱԳԱՏԷ-ի հետ հաջող բանակցությունների գրավականը բանականությունն ու տրամաբանությունն են

Թեհրան. ՄԱԳԱՏԷ-ի հետ հաջող բանակցությունների գրավականը բանականությունն ու տրամաբանությունն են

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի հետ հաջող բանակցությունների գրավականը բանականությունն ու տրամաբանությունն են, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը Թեհրանում կայացած մամլո ասուլիսում, հայտնում է Press TV-ն:

«Բանակցությունները շուտով կկայանան և մենք հուսով ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները լուրջ տրամաբանական եզրակացություն կանեն»,-ասել է Մեհմանփարաստը՝ հավելելով, որ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը պետք է երաշխավորվի:

ՄԱԳԱՏԷ-ն ու Իրանը պայմանավորվել են բանակցությունների հերթական փուլն անցկացնել դեկտեմբերի 13-ին:

Ըստ Մեհմանփարաստի, Իրանը պատրաստ է կառուցողական բանակցությունների նաև միջազգային միջնորդների վեցնյակի հետ:

«Եթե 5+1 խումբը փոխի իր սխալ մոտեցումը բանականի, մենք փոխըմբռնման կգանք և բոլոր խնդիրները կլուծվեն»,-ասել է Մեհմանփարաստը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---