ԹՈՒՐՔԻԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲԵԼԳԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ17 մայիսի 2005 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Մեկնաբանելով Բելգիայի խորհրդարանի որոշումը` Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատիժ սահմանելու վերաբերյալ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Ես չեմ կարող հասկանալ, երբ այդ գործին ոչ մի առնչություն չունեցող երկիրը նման որոշում է ընդունում»: «Եթե այդ որոշումը ուժի մեջ մտնի, Թուրքիան համապատասխան բանաձեւեր ընդունելու քայլեր կձեռնարկի այն երկրների նկատմամբ, որոնք անցյալում իրոք ցեղասպանություն են իրականացրել»,- հայտարարել է նա` ելույթ ունենալով Վարշավայում ԵԽ գագաթնաժողովում: Ինչպես նշել է Էրդողանը, «ցեղասպանության մասին որոշումը» բացառապես տեղի քաղաքական գործիչների գործն է: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հայերը չեն հասնի ոչ մի արդյունքի իրենց լոբբիի օգնությամբ: Նա նշել է նաեւ, որ Եվրախորհուրդը Հայաստանին համարում է «օկուպանտ-երկիր», եւ նա պետք է դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից, փոխանակ մյուս պետությունների նկատմամբ անհիմն մեղադրանքներ առաջ քաշելու: Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիան արդեն բացել է իր արխիվները պատմաբանների, իրավաբանների եւ գիտնականների համար եւ ցանկանում է, որպեսզի նույն բանն էլ անի Հայաստանը եւ մյուս երկրները: «Հայաստանը չի ցանկանում երկկողմ հարաբերություններ սահմանել»,- ընդգծել է նա, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է |