Օննո Սիմոնս. Հայաստանը դեռ ժամանակ ունի մտածելու՝ իր իրական շահերը ԵՄ-ում են, թե Եվրասիական միությունում![]() 20 նոյեմբերի 2012 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական միությունը Խորհրդային միության վերականգնման փորձ է: Այսօր ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած «ԵՄ-Հայաստան ինտեգրում. պետական կառույցների համագործակցության ընդհանուր մոտեցման ձևավորում» թեմայով սեմինարի հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության փոխդեսպան Օննո Սիմոնսը: Նա նկատեց, որ Հայաստանը դեռ ժամանակ ունի մտածելու, թե որտեղ են իր իրական շահերը: Նա հիշեցրեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն արդեն 20 տարեկան են, իսկ Եվրասիական միության գաղափարը առաջին անգամ հնչել է 1989 թվականին և 2010-2011-ին նոր շունչ է ստացել՝ շնորհիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի: «Եվրասիական միությունը շատ նման է ԵՄ-ին, պարզապես մի քիչ այլ կառույց է: Ես վստահ եմ Հայաստանը կուզենա ունենալ որոշակի փոխհարաբերություններ նաև այս կառույցի հետ, բայց Հայաստանի կառավարության քաղաքականությունն ավելի շատ ուղղված է նրան, որ երկիրը մոտենա Եվրամիությանը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ձևակերպել է, որ Հայաստանի տեղը ԵՄ-ում է, բայց բոլոր տարբերակները, բնականաբար, բաց են դեռ»,- ասաց Օննո Սիմոնսը: Նա ավելացրեց, որ շատ բան կախված է երկրի արձանագրելիք առաջընթացից և այն բանից, թե ինչքան կմոտենա Հայաստանը ԵՄ չափանիշներին և արժեքներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |