ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Ամանորյա ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում20 նոյեմբերի 2012 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան Բանկը էլեկտրոտեխնիկայի, կենցաղային տեխնիկայի, կահույքի, շինանյութերի և սանտեխնիկայի ասպարեզում գործող գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ հայտարարում է Ամանորյա ակցիա, որի մասնակից կարող է դառնալ ցանկացած հաճախորդ, որը բանկի հետ համագործակցող խանութներից ձեռք կբերի ապրանք ապառիկ եղանակով: ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ապառիկ եղանակով ապրանք ձեռք բերելու դեպքում ակնհայտ առավելությունների հետ մեկտեղ, որոնցից հիմնականը հանդիսանում է վարկի ձևակերպումը անմիջապես խանութում` գնորդի կողմից անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելիս, Ամանորյա տոների նախաշեմին բանկն իր հաճախորդներին մատուցում է հաճելի անակնկալ: 2012թ. նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածում բոլոր այն հաճախորդները, որոնք ապրանքը ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով, կստանան նվեր անմիջապես խանութում: Այն հաճախորդները, որոնք կձևակերպեն ապառիկ վարկ 200 000 դրամ և ավել գումարի չափով, կստանան բացառիկ հնարավորություն մասնակցել “KIA Picanto” ավտոմեքենայի խաղարկությանը, որը տեղի կունենա 2013թ. փետրվարին: ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևն ասել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը ուղիղ մեկ տարի առաջ սկսեց իր հաճախորդներին տրամադրել ապառիկ վարկավորում և բավականին կարճ ժամանակահատվածում շուկայում գրավեց առաջատար դիրքեր: Ապառիկ վարկավորման ծրագիրը թույլ է տալիս վարկը ձևակերպել անմիջապես խանութում: Դրա հետ մեկտեղ բանկը վարկավորում է ապրանքի արժեքի մինչև 100% և չի պահանջում երաշխավորողների առկայություն: ՎՏԲ-Հայաստան բանկի աշխատակիցները վարկի տրամադրման որոշումը կայացնում են 15-20 րոպեի ընթացքում: Վերջին տարվա ընթացքում ակնհայտ է նշանակալի շարժ տվյալ տեսակի վարկի զարգացման ուղղությամբ, որը հիմնավորված է մի շարք նորարարական նախագծերի հետևողական և հաջող իրականացմամբ: Տվյալ պահին ՀՀ ողջ տարածքի ավելի քան 200 առևտրային կետերում հաշված րոպեների ընթացքում հաճախորդը կարող է վարկ ձևակերպել և ստանալ այն կենցաղային նշանակության լայն ընտրանուց ապրանք ձեռք բերելու համար: Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացիները ըստ արժանավույնս կգնահատեն այն քայլերը, որոնք իրականացնում է բանկն իր գործունեության բոլոր ուղղություններով, իր հաճախորդների կենսունակության և լոյալության մակարդակի բարձրացման, սեփական հաճախորդների բազան ընդլայնելու նպատակով», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |