Օդեսայում բացվել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես20 նոյեմբերի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Օդեսայում բացվել է Հայ գրատպության 500-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված ցուցահանդեսը: Ինչպես հայտնել է Analitika.at.ua-ին Օդեսայի հայ համայնքի փոխնախագահ Մարգարիտա Թորոսյանը, ցուցահանդեսի ցուցատախտակները բաժանված էին երեք խմբի, որտեղ ներկայացված էին Երևանի Մատենադարանից, Երուսաղեմի հայկական գրապահոցներից ու Վենետիկի Սբ Ղազար կղուց բերված հին ձեռագրերը, ինչպես նաև հնատիպ գրքեր տարբեր գրադարաններից: Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել Օդեսայի հայ համայնքի «Կանանց միության» անդամների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը: Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները սկսվել են ապրիլի 6-ին Սիմֆերոպոլում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |