Խորհրդատվական նոր փաստաթուղթ՝ ուղղված ԱԺ, կառավարության և նախագահի աշխատակազմի համագործակցությանը![]() 20 նոյեմբերի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ԵՄ խորհրդատվական խումբը խորհրդատվական փաստաթուղթ է պատրաստել, որում նշված են Ազգային ժողովի, կառավարության և նախագահի աշխատակազմի միջև համագործակցության՝ ընթացակարգերին և գործառույթներին առնչվող բացերը: Փաստաթղթում նաև առաջարկություններ են ներկայացվել այս պետական կառույցների միջև համագործակցությունն արդյունավետորեն բարելավելու և ամրապնդելու վերաբերյալ: Խորհրդատվական խմբի պատրաստած փաստաթուղթը այսօր «ԵՄ-Հայաստան ինտեգրում. պետական կառույցների համագործակցության ընդհանուր մոտեցման ձևավորում» թեմայով սեմինարի ժամանակ ներկայացրեց Խորհրդատվական խմբի Ժողովրդավարական կառույցների հզորացման հարցերով խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոան: Նա հատուկ նշեց ԱԺ-ի՝ որպես գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողություն իրականացնող կենտրոնական մարմնի դերը, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման և Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովների դերը, որոնք կարող են գործել որպես հիմնական խորհրդարանական մարմիններ ԵՄ-Հայաստան հարաբերությունների համակարգման ոլորտում: Ըստ Էդուարդո Լորենցո Օչոայի՝ առաջարկվող մեխանիզմը զգալիորեն կնպաստի ժողովրդավարական կառավարմանը և կամրապնդի դրա հիմնական բաղադրիչները՝ հաշվետվողականությունը քաղաքացիների առջև, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու քաղաքացիների առավել ակտիվ մասնակցությունը օրինաստեղծ և ընդհանուր քաղաքական գործընթացին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |