Amnesty International-ի աշխատակիցները Լոնդոնում գործադուլ են սկսել

Amnesty International-ի աշխատակիցները Լոնդոնում գործադուլ են սկսել

PanARMENIAN.Net - Անկախ իրավապաշտպան Amnesty International կազմակերպության աշխատակիցները Լոնդոնում գործադուլ են սկսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ասոշիեյթիդ պրեսի» վրա հղումով: Գործադուլի պատճառը մի շարք աշխատակիցների գործից ազատելու ղեկավարության մտադրությունն է: Մասնակիցները պիկետ են կազմակերպել կազմակերպության կենտրոնակայանի մոտ:

Amnesty International-ը լայնածավալ վերակազմավորում է պլանավորել, որի շրջանակներում Լոնդոնի բյուրոյի շուրջ 500 աշխատակիցներ կգործուղվեն 10 տարբեր տարածաշրջաններ, որտեղ իրավապաշտպանների տեսակետից մարդու իրավունքների խախտման աղաղակող փաստեր են գրանցվել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---