ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԵԱԲԱՆՆԵՐԻՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ ՆԱԽԻՉԵՎԱՆ18 մայիսի 2005 - 08:06 AMT PanARMENIAN.Net - Միասնական Ադրբեջանի միավորումը բողոք է հայտնել արեւելագետ Անդրեյ Պոլյակովի գլխավորած ռուսական հնեաբանական արշավախմբի Նախիչեւան երկրորդ այցելության դեմ: Այդ կապակցությամբ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները մայիսի 17-ին հանդիպել են լրագրողների հետ եւ հանդես եկել ուղերձով: Ագիլ Սամեդբեյլին նշել է, որ «մի խումբ անձինք հնեաբանական արշավախմբի քողի տակ 2004 թվականին Նոյյան տապանի որոնման նպատակով, բարձրացել են Արարատ լեռան թուրքական կողմը եւ տեղադրել այնտեղ Ռուսաստանի դրոշը: Այդ պատճառով նրանք դուրս են արվել երկրից: Ա.Սամեդբեյլու խոսքերով, հնեաբանական արշավախմբի անդամները այնտեղ լուսանկարչական աշխատանքներ են տարել, իսկ հետո հրապարակել են նյութեր, որոնք ստորացնում եւ վիրավորում են Ադրբեջանի ժողովրդի ազգային արժանապատվությունը»: «Այդ խումբը այցելելով մայիսի 13-ին Ադրբեջան, նախատեսում էր պեղումներ սկսել Նախիչեւանում, հուշարձան կանգնեցնել նախահայր Նոյին եւ այլն»,-նշել է նա: «Նախիչեւանի իշխանությունների եւ գիտնականների, մի շարք պատգամավորների եւ ոչ կառավարական կազմարեպությունների, ազգային անվտանգության եւ արտգործնախարարության, ինչպես նաեւ մամուլի եւ հեռուստատեսության ջանքերով հնեաբանների խումբը չի կարողացել իրականացնել իր մտահղացումները»,-ընդգծել է Ա.Սամեդբեյլին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |