Հայաստանի և Վրաստանի իրավապահները կհամագործակցեն արագ արձագանքում պահանջող հարցերի շուրջ

Հայաստանի և Վրաստանի իրավապահները կհամագործակցեն արագ արձագանքում պահանջող հարցերի շուրջ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դեսպան Մանուկյանը, շնորհավորելով զրուցակցին կառավարության ձևավորման և ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՆԳ նախարարին փոխանցեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրալիր կերպով ընդունվեց նրա կողմից:

Զրույցի ընթացքում նախարարը, բարձր գնահատելով հայ-վրացական երկկողմ հարաբերությունների մակարդակը, նշեց, որ Վրաստանի նորընտիր վարչապետի և կառավարության վարած քաղաքականությունն ուղղված է հայ-վրացական հարաբերությունների և միջպետական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

Նախարարը դեսպանին ներկայացրեց իր ղեկավարած կառույցում սպասվելիք բովանդակային և կառուցվածքային փոփոխությունները: Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր և պայմանավորվածություններ ձեռք բերեցին արագ արձագանքում պահանջող հարցերի շուրջ համագործակցության եղանակների և ձևերի մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---