Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ում «Մագնիտսկու ցուցակի» ընդունմանը

Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ում «Մագնիտսկու ցուցակի» ընդունմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը համարժեք կարձագանքի ԱՄՆ-ի կողմից այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» ընդունմանը: Մոսկվան կարող է ստեղծել այն անձանց ցուցակը, որոնց կարգելվի մուտքը ՌԴ տարածք: Այդ ցուցակում կհայտնվեն այն ամերիկացիները, ովքեր մասնակից են մարդու իրավունքների խախտմանը: Այս մասին «Գոլոս Ռոսսիին» տված հարցազրույցում հաղորդել է Պետդումայի` միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովը:

Ըստ նրա, այդ ցուցակը պետք է առնչվի այն մարդկանց, ովքեր խախտել են ոչ միայն ՌԴ, այլև այլ երկրների քաղաքացիների իրավունքները:

Նիկոնովը ենթադրում է, որ այս փաստաթուղթը կարող է շուտափույթ կերպով ընդունվել, քանի որ այն չի պահանջում ֆինանսական ծախսեր, ուստի և Ռուսաստանի կառավարության հատուկ եզրակացություն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---