Շարմազանով. Անկարայի ռազմական և ֆինանսական օժանդակությամբ է Ադրբեջանն օկուպացրել ԼՂՀ մի շարք տարածքներ![]() 20 նոյեմբերի 2012 - 18:35 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես անհեթեթ հայտարարությունների մրցույթ են սկսել»,- Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը, թե «Հայաստանը «օկուպանտ» երկիր է, որը խնդիրներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ», այսպես է արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Թուրքիայի խորհրդարանի խոսնակի այս հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ այդ պետության կողմից ստի և կեղծիքի քաղաքականությունը շարունակվում է: «Թարմացնելով թուրք պաշտոնյայի հիշողությունը՝ նշեմ, որ Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների և ասորիների նկատմամբ: Թուրքիան է օկուպացրել ԵՄ անդամ Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը, որտեղ և զինվորական վերապատրաստում է անցել ոճրագործ Սաֆարովը: Թուրքիան է զրոյացրել հարաբերությունների կարգավորումը հարևան երկրների հետ: Պաշտոնական Անկարայի ռազմական և ֆինանսական օժանդակությամբ է Ադրբեջանն օկուպացրել ԼՂՀ մի շարք տարածքներ: Հետևությունը մեկն է. ծիծաղաշարժ դրության մեջ չընկնելու համար երբեմն ավելի շահեկան է լռել»,- ասված է ՀՀ ԱԺ փոխնախագահի տարածած հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |