Քաղաքագետների երևանյան հավաքն ամփոփվեց

PanARMENIAN.Net - Այսօր աշխատանքներն ավարտեց ՀՀ սփյուռքի նախարարության հրավիրած «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համաժողովը:

Համաժողովի երկրորդ օրվա զեկույցները «Հիշողության քաղաքականությունը և Հայոց Ցեղասպանությունը. արդի մարտահրավերներ և ռիսկեր» խորագրով էին: Գերմանիայի Ղուհրի համալսարանի Սփյուռքի և Ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղը խոսեց Հայոց Ցեղասպանության հիշողության, գլոբալ մարտահրավերների մասին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Սփյուռքի նախարարությունից:

Ֆրանսիայի Ռոն Ալպի տարածաշրջանային խորհրդական Հիլդա Չոբոյանը ներկայացրեց Եվրոպայում հայկական հիշողության քաղաքական մարտահրավերները:

«Տարածքային պահանջատիրությունը որպես Հայ Դատի բաղադրիչ» թեմայով զեկույցով հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրեց ներկա փուլում Հայկական Հարցը և Թուրքիայի քաղաքականությունը: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը հանդես եկավ «Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներն ու Հայոց Ցեղասպանության հատուցման իրավական թղթածրարը» թեմայով զեկույցով: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության խնդիրը Հայաստանի Հանրապետության անվտանգության համատեքստում: ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը խոսեց 2015-ին ընդառաջ մարտահրավերների և ռիսկերի վերաբերյալ: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը ներկայացրեց «Հայոց Ցեղասպանության հետևանքների վերացումը որպես Հայաստանի Հանրապետությանն ուղղված մարտահրավերների չեզոքացման միակ ուղի» զեկույցը:

Համաժողովի ավարտին մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---