Եվպատորիայում հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցու 195-ամյակի կապակցությամբ խաչքար կտեղադրվի![]() 20 նոյեմբերի 2012 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա նստաշրջանի ժամանակ Եվպատորիայի քաղաքային խորհուրդը մտադիր է դիտարկել հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցու 195-ամյակի կապակցությամբ խաչքարի տեղադրման հարցը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Քաղխորհրդի գործադիր կոմիտեի մամուլի ծառայության տվյալներով, հուշարձանը խաչ պատկերող քարե կոթող է լինելու: Հուշարձանի տեղադրման էսքիզային առաջարկությունը համաձայնեցվել է Եվպատորիայի քաղաքաշինական-ճարտարապետական խորհրդի և Ղրիմի Հանրապետական խորհրդին կից մշակութային ժառանգության պահպանման խորհրդի գիտա-մեթոդաբանական նիստերի ժամանակ: Հուշարձանի տեղադրումը տեղական բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |