Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը. Սեյրան Օհանյանը գիրք է հեղինակել բանակի պատմության մասին![]() 20 նոյեմբերի 2012 - 21:48 AMT PanARMENIAN.Net - «20-ամյա հերոսական ճանապարհի հուշերով, ազգային հպարտության զգացմամբ, գալիք հաղթանակների հանդեպ անխախտ հավատով և հույսով, որ հայոց բանակի 20-ամյա տարեգրությունը ոգեշնչման աղբյուր կդառնա բազմաթիվ հայրենասեր սերունդների համար». պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գրությունն է իր հեղինակած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքի առաջին էջում: Նախարարի խոսքով գիրքը մեր բանակի մասին է, հետևաբար` մեր ժողովրդի: «Իմ գործունեության ընթացքում ես մշտապես օգտվել եմ գրիչից: Զինվորականը պիտի շտաբային կուլտուրա ունենա` գրիչն ու թուղթը ձեռքին պիտի լինեն: Հրամանատարի համար խոսքի կուլտուրան է կարևոր: Գրքում վերագնահատելով և վերարժևորելով մեր անցած ճանապարհը, սահուն անցում եմ կատարել պատմությունից մեր օրեր և ապագա»,-ասաց նախարարը: Գրքի շնորհանդեսին ներկա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով` գիրքն ամբողջական է` ականատեսի, հրամանատարի դիտարկումներով: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով էլ գիրքը պետք կգա հատկապես ուսանողներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |