«Հրապարակ».Սիբիրախտի նոր օջախները. Ակունք, Հրազդան, Զովունի

«Հրապարակ».Սիբիրախտի նոր օջախները. Ակունք, Հրազդան, Զովունի

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է, որ սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել նաև Վարդենիսի Ակունք գյուղում, Հրազդանում և Զովունիում: Այս լուրը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը:

«Ակունք գյուղում կարանտին էր սահմանված: Չորս քաղաքացի սիբիրյան խոցի կասկածանքով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք: Առողջապահության նախարարությունից մեր թղթակցին հայտնել են, որ նրանք ստացել են անհրաժեշտ բուժում, իրականացվել են լաբորատոր հետազոտություններ:

Երեք հիվանդի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ»,-գրում է թերթը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---