Նավթի գներն աճում են ԱՄՆ-ում պաշարների վերաբերյալ API-ի տվյալների ֆոնին

Նավթի գներն աճում են ԱՄՆ-ում պաշարների վերաբերյալ API-ի տվյալների ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի օրն աճել են ԱՄՆ մեծածախ պահեստներում հումքի պաշարների վերաբերյալ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) վիճակագրության ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,16 դոլարով կամ 0,15 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 109,99 դոլար: WTI տեսակի թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.02 դոլարով կամ 0.02 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 86.77 դոլար:

Ավելի ուշ չորեքշաբթի օրը ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը պաշտոնական տվյալներ կհրապարակի պաշարների վերաբերյալ: «Սև ոսկու» գների աճին նպաստում է նաև Մերձավոր Արևելքում անկայունությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---