Վայոց ձորում մերկասառույցի պատճառով դժվարացել է երթևեկությունը

Վայոց ձորում մերկասառույցի պատճառով դժվարացել է երթևեկությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին՝ ժամը 04.59-ին, ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում, «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով չի կարողանում շարունակել ընթացքը: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ ԱԻՆ աշխատակիցները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզի տարածքում:

ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---