Վայք - Սիսիան ճանապարհին մեքենա է այրվել.1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել

Վայք - Սիսիան ճանապարհին մեքենա է այրվել.1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին, ժամը 03.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայք – Սիսիան ավտոճանապարհին 10-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկումով։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Հովհաննիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել է ձորը, ինչի հետևանքով տեղի է ունեցել բռնկում։

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։ Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գևորգ Թովմասյանի դին։

Մինչև հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, 1991թ. ծնված Արման Ազարյանը, 1986թ. ծնված Էդգար Մանուկյանը, 1987թ. ծնված Մհեր Հովհաննիսյանը և 1988թ. ծնված Գոռ Մանուկյանը տեղափոխվել են Վայք քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---