Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ԱՊՀ հայկական երիտասարդական կազմակերպությունների առաջին ժողովը

Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ԱՊՀ հայկական երիտասարդական կազմակերպությունների առաջին ժողովը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-18-ը Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ԱՊՀ հայկական երիտասարդական կազմակերպությունների առաջին ժողովը՝ նվիրված Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձին, որը կոչվում էր «21-րդ դարի մարտահրավերներն ու հայ երիտասարդությունը»:

Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել խորհրդաժողովի մասնակից, լրագրող Արգիշտի Ամիրյանը, Ժողովին մասնակցել են շուրջ 100 ներկայացուցիչներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, կային նաև հյուրեր Բելառուսից, Աբխազիայից և ՀՀ սփյուռքի նախարարությունից: Առաջին օրը հյուրերը ներկայացրեցին իրենց նախագծերը, քննարկեցին հայ համայնքների առջև ծառացած խնդիրները, կարծիքներ փոխանակեցին: Խորհրդաժողովի երկրորդ օրը բաժանվեց երկու փուլի: Առաջին փուլում մասնակիցները լուծում են նախագծով առաջադրված խնդիրները: Որոշվեց ստեղծել խորհուրդ տարբեր քաղաքների ներկայացուցիչներից:

Երկրորդ փուլում էքսկուրսիա կազմակերպվեց Դոնի Ռոստովում, հավաքի մասնակիցներն այցելեցին հայոց պատմության թանգարան, Սբ Հարություն եկեղեցի և Չալտիր գյուղը, որտեղ նրանց ջերմորեն դիմավորեցին տեղի հայ բնակիչները հայկական երաժշտությամբ ու ուտեստներով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---