Թիվ 35 ընտրատարածքի ընտրություններում ԲՀԿ-ն որևէ մեկին սատարելու մասին որոշում չունի![]() 21 նոյեմբերի 2012 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին թիվ 35 ընտրատարածքում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ մեկին սատարելու մասին որոշում չունի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը: Նա նշեց, որ այդ ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանին սատարելու մասին որոշումը կայացրել է թիվ 35 ընտրատարածքի ԲՀԿ կառույցը: «Կուսակցությունը որոշել է, որ մենք ոչ մեկին չենք սատարում։ Կա ոչ թե Շիրակի մարզային կամ Գյումրիի կառույցը, այլ թիվ 35-րդ կառույցը, որը նման որոշում է կայացրել: Եթե կուսակցության ղեկավարությունը թողնում է ազատ, այդ ժամանակ տեղի ուժերը, ժողովուրդը որոշում են կայացնում»,- բացատրեց նա: Հիշեցնենք, որ ԲՀԿ թիվ 35 ընտրատարածքի խորհուրդը, որի պատասխանատուն Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում սատարելու է ՀՀԿ-ական թեկնածուին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |