Հայաստանի գործատուների հանրապետական միությունը նշում է իր 5-ամյա տարեդարձը21 նոյեմբերի 2012 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գործատուների հանրապետական միությունը նշում է իր գործունեության 5-ամյա տարեդարձը: Ինչպես հաղորդել է լրագրողների հետ զրույցում միության նախագահ Գագիկ Մակարյանը, այսօրվա դրությամբ միության անդամներ են ավելի քան 10 000 ձեռնարկատերեր, կառույցում միավորված են նաև ոլորտային ասոցիացիաներ: Ինչպես նշել է կառույցի ղեկավարը, միության գերակայությունների շարքում են սոցիալական գործընկերությունը, զբաղվածությունը, այդ թվում` երիտասարդության շարքում, արտահանման, փոքր և միջին ձեռնարկատիրության խթանումը, ինչպես նաև կանանց շարքում ձեռնարկատիրության խթանումը, մարզերում ձեռնարկատիրության զարգացումը, երկրում գործարար միջավայրի հետևողական բարելավումը և այլն: Մակարյանը նաև կարևորել է միջազգային համագործակցությունը, քանի որ անցած տարվանից ՀԳՀՄ-ը Գործատուների միջազգային կազմակերպության անդամ է, որի մեջ մտնում են 158 երկրների ներկայացուցիչներ: «Մեզ հասանելի է հսկայական տեղեկատվական բազա արտաքին շուկաներ դուրս գալու համար»,- ասել է նա: Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) (www.employers.am) հիմնվել է 2007-ի նոյեմբերի 15-ին՝ ելնելով երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներով և իրավական դաշտի վիճակով պայմանավորված անհրաժեշտությունից։ Միությունը հիմնվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և «Գործատուների միությունների մասին» օրենքի (ընդունվել է 2007-ի փետրվարին) պահանջներին համապատասխան։ ՀԳՀՄ-ն ինքնաֆինանսավորվող, ինքնակառավարվող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը, ՀՀ օրենսդրության համաձայն, որպես իրավաբանական անձ գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության պետական գրանցամատյանում: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և «Գործատուների միությունների մասին» օրենքի համաձայն, գործատուները և աշխատողներն իրենց հարաբերությունները կարգավորում են սոցիալական գործընկերության միջոցով, որը և ապահովում է գործատուների և աշխատողների միջև փոխհարաբերությունները և պաշտպանում փոխհամաձայնությունը աշխատանքային ոլորտում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |