Իլհամ Ալիևը կորցրել է չափ ու սահմանը![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հավանաբար, վերջնականապես կորցրել է չափի զգացողությունը: Twitter-ի նրա էջում զետեղվել են հատվածներ «Ենի Ազերբայջան» կուսակցության 20-ամյակին նվիրված նիստում ունեցած ելույթից: Իր հայտարարության մեջ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե, պարզվում է, «Հայաստանը որպես երկիր ոչ մի նշանակություն չունի: Փաստացի դա գաղութ է, ֆորպոստ, որը ղեկավարվում է արտերկրից և հին ադրբեջանական հողերում ստեղծված արհեստական տարածք է»: Ավելին, Ալիևն ասել է, թե «Ադրբեջանը գնալով հզորանում և ամրանում է, իսկ Հայաստանը գնալով թուլանում է ու անկում է ապրում»: «Մենք առաջիկայում ևս ջանքեր կգործադրենք Հայաստանի մեկուսացման ուղղությամբ»,-խոստացել է ադրբեջանցի նախագահն իր ենթականերին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահի նման ելույթներն անպատժելիության արդյունք են: Ադրբեջանի առհամարական վերաբերմունքը համաշխարհային հանրության հանդեպ հակազդեցություն չի ստանում մի պարզ պատճառով՝ նավթի: Դրանով է պայմանավորված նաև Ադրբեջանի կողմից միջազգային օրենքների ու սկզբունքների, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման միջնորդների ուղղակի հորդորների անտեսումը: Սակայն, ամեն ինչ այդքան իդեալական չէ Ադրբեջանում: Ըստ կանխատեսումների, նավթն Ադրբեջանում շուտով կվերջանա: Ճիշտ է, տարբեր ժամկետներ են նշվում՝ 2014թ. մինչև «մի քանի տասնամյակ»: Բաքուն արդեն կանխատեսում է նավթի արդյունահանման նվազում վեց տոկոսով՝ հասնելով մինչև 42,9 մլն տոկոսի 2012թ. ավարտին և հաջորդ տարի: Ի սկզբանե, 17 տարի առաջ համարվում էր, որ նավթի պաշարներն Ադրբեջանում կազմում են 4-12 մլրդ տոննա, սակայն, ըստ վերջին տվյալների, նավթը երկրում ընդամենը 1,5 մլրդ տոննա է: Այժմ ադրբեջանական հանքավայրերից արդյունահանվում է տարեկան 50 մլն տոննա նավթ, որի գրեթե 90 տոկոսը հում տեսքով արտահանվում է, սակայն, արդեն 2014 թվականից արդյունահանման մակարդակը արագ կնվազի, վստահ են փորձագետները: Անշուշտ, դա չհաշված այն նավթը, որ Ադրբեջանը «թաքուն արդյունահանում է» Կասպից ավազանի հարևաններից: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, նավթի պաշարները մի օր վերջանում են, կվերջանան դրանք նաև Ադրբեջանում, և այն ժամանակ Բաքուն ստիպված կլինի վճարել: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |