Հենրիխ Մխիթարյան. Լուիս Ադրիանոն ուղղակի իր գործն է արել

Հենրիխ Մխիթարյան. Լուիս Ադրիանոն ուղղակի իր գործն է արել

PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր ակումբակից Լուիս Ադրիանոյի առաջին գոլը «Նորշելանդի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում: Ադրիանոն չի հասկացել, որ նրա թիմը գնդակը տալիս է մրցակցին ֆեյր-փլեյի սկզբունքների համաձայն և գրավել է դանիացիների դարպասը` չհանդիպելով դիմադրության:

«Ես տեսա, որ Լուիսն առաջ է նետվում և գոլ խփում, թե ինչ է եղել դրանից առաջ, չգիտեմ: Ես չեմ կարող մեկնաբանել այլ թիմի գործողությունները: Իսկ Լուիս Ադրիանոն ուղղակի իր գործն է արել: Երկրորդ գնդակը մենք միտումնավոր ենք բաց թողել: Թիմն է այդպես որոշել: Մենք դանիացիներին չխանգարեցինք գոլ խփել, որպեսզի վերականգնենք արդարությունը: Արդյունքում մենք խփեցինք հինգ գնդակ, ուրիշ ինչ հարցեր կարող են լինել»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է «Տերիկոն» կայքը:

Խաղն ավարտվել է «Շախտյորի» հաղթանակով 5:2 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---