Կտրուկ նվազել է ալյուրի ներկրումը Հայաստան![]() 21 նոյեմբերի 2012 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2012-ի երրորդ եռամսյակում ալյուրի ներկրումը կրճատվել է մինչև 86,4 հազար տոննա ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 557,4 հազար տոննայի համեմատ: Նման կտրուկ կրճատումը կարելի է կապել ցորենի համաշխարհային գների բարձրացման կամ նրա հետ, որ Հայաստանում բարձրացել է ալյուրի մաքսազերծման արժեքը: Ակնհայտ է մի բան. վերջին ամսվա ընթացքում մեծածախ առևտրի կետերում գրանցվել է ալյուրի գների բարձրացում: Եթե մայիսին մեծածախ առևտրի կետերում 50 կգ-անոց ալյուրի պարկը վաճառվում էր 27 դոլարով կամ 10 720 դրամով, ապա հիմա այն արժի 33 դոլար կամ 13 430 դրամ: Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, այս շաբաթվա սկզբից 1 տոննա ալյուրի մաքսազերծումը թանկացել է 110 դոլարով և հանգեցրել նրան, որ ներկրողները կամաց-կամաց սկսել են բարձրացնել գինը` բնակչության դժգոհությունից խուսափելու համար: 2012-ի երրորդ եռամսյակում հանրապետություն է ներկրվել 184,4 մլն տոննա ցորեն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 120,5 մլն տոննայի համեմատ: 2011-ին Հայաստան է ներկրվել 356 մլն տոննա ցորեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |