Լասլո Կեմենի. Վերջերս միջազգային դիվանագիտության ոլորտում հետաքրքրություն է նկատվում ԼՂՀ ճակատագրի հանդեպ![]() 21 նոյեմբերի 2012 - 14:46 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղ այցելությունից հետո, ես հատուկ հետաքրքրությամբ եմ վերաբերվում ԼՂՀ մասին բոլոր նորություններին: Առավել ևս, որ վերջերս միջազգային դիվանագիտության մեջ հետաքրքրություն է նկատվում այդ հիանալի հանրապետության ճակատագրի հանդեպ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Բուդապեշտում Եվրոպական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Լասլո Կեմենին: Նա հիշեցրել է, որ ամսվա վերջում տարածաշրջան, այդ թվում Հայաստան ու ԼՂՀ, կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Օրերս Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգը իր հետաքրքրությունն արտահայտեց Ղարաբաղի անկախության հարցի քննարկման հանդեպ: Իսկ ահա ավելի էական օրինակ՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորությամբ բարձ հյուրերի ճանաչողական այցը Ղարաբաղ: Ինչպես հայտնի է պաշտոնական հաղորդագրություններից, Ուրուգվայը դասվում է այն երկրների շարքին, որոնք ըմբռնումով ընկալեցին ԼՂՀ ժողովրդի սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու ձգտումը և այդ ճանապարհին գործադրված հսկայական ջանքերը, և ճանաչեցին անկախ պետականության կառուցման ճանապարհին ակնհայտ նվաճումները: Այդ մասին է վկայում այն հաղորդագրությունը, որ Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն, ելույթ ունենալով խորհրդարանական խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր հայ-ուրուգվայական հարաբերություններին, մասնավորապես, ասել է. «Ես վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ լինի»: «Կարծում եմ, շատ օգտակար և ժամանակին կլինի, եթե տաբեր երկրների ազդեցիկ ներկայացուցիչները ևս այցելեն ԼՂՀ, անձամբ համոզվեն նրա ժողովրդի խաղաղ ձգտումների մեջ և խորհուրդ տան իրենց քաղաքական ղեկավարներին մտածել ԼՂՀ անկախության ճանաչման մասին: Ես վստահ եմ, որ մի օր դա այդպես էլ կլինի: Սակայն, կարծում եմ, որ դա բարդ քաղաքական գործընթաց է բազմաթիվ հակասական շահերով և աստիճանաբար պետք է առաջ գնա: Միևնույն ժամանակ կարելի է բարձր գնահատել Ուրուգվայի նախաձեռնությունը, որն իր անկախ կարծիքն ու ձգտումն է հայտնում առաջինը Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ, եթե դա կնպաստի իրավիճակի կարգավորմանը»,-ասել է Լասլո Կեմենին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |