Հրանուշ Հակոբյան. Սիրիահայերը սովոր են բարձր վարձատրվող աշխատանքի![]() 21 նոյեմբերի 2012 - 14:04 AMT PanARMENIAN.Net - «4 ամիս է եկել եմ, եղբորս հետ եմ մնում, ընտանիքիս մյուս անդամները վերադարձել են Սիրիա, քանի որ աշխատանք չկարողացան գտնել», - այսօր աշխատանք փնտրող սիրիահայերի և գործատուների հանդիպման ժամանակ PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց Մարի Ռոզ Քեշիշյանը: Նա համապատասխան կրթություն ունի և բանկային համակարգում է աշխատանք փնտրում, այսօրվա առաջարկների մեջ իրեն հարմար մեկը գտել է: Մարի Ռոզը բողոքեց, որ բարեգործական կազմակերպություններն ինչքան էլ հայտարարում են, թե բոլոր սիրիահայերին են աջակցում, իրենց չեն օգնում, ասում են կարիք չունեք: «Եթե կարիք չունենամ, ինչու պիտի խնդրեմ», - ասաց Մարի Ռոզը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով` սիրիահայերը սովոր են բարձր վարձատրվող աշխատանքի, ինքնուրույն գործ ունենալու: «Մենք ողջունում ենք ձեր ձգտումները, բայց գոնե սկզբնական շրջանում մի տեղ աշխատել պետք է` օրվա հացի փողի համար», - ասաց նախարարը: Աշխատանք փնտրող սիրիահայերին գործատուների առաջարկներով և տվյալներով ցուցակ բաժանեցին: Ըստ այդ ցուցակի` նրանց առաջարկվում է անվտանգության աշխատակցի, մետաղագործի, փայտամշակողի, մեքենա վերանորոգողի և այլ աշխատանքներ: Նաև ճաշարան, արտադրամաս աշխատեցնելու առաջարկներ կան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |