ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Նիկոլայ Պավլովն այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն անընդհատ զարգացում են եւ հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը եւս նշանակալի ներդրում կունենա այդ գործընթացում: Նիկոլայ Պավլովն իր հերթին հայտարարել է, որ արդեն իսկ որոշակի մտահղացումներ ունի տնտեսական համագործակցության բնագավառում: Նա վստահություն է հայտնել, որ իր ամբողջ փորձն ու գիտելիքները կներդնի ոչ միայն շարունակելու, այլեւ նոր ուղղություններով համալրելու հայ-ռուսական ավանդական համագործակցությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---