Ադրբեջանում ականի վրա միանգամից երկու զինվոր է պայթել

Ադրբեջանում ականի վրա միանգամից երկու զինվոր է պայթել

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի առավոտյան Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում Գերանբոյի շրջանի ուղղությամբ ականի վրա պայթել են ադրբեջանական բանակի երկու զինվորներ, գրում է «Թրենդը»:

19-ամյա Ջամիլ Մամեդովը և Չինգիզխան Ջարասովը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ: Ականի վրա պայթյունի հետևանքով երկու զինվորն էլ զրկվել են ոտքերից:

Փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը:

Նոյեմբերի 19-ի առավոտյան ԼՂ և Ադրբեջանի զորքերի շփման գծում ականի վրա պայթել էր և մահացել ադրբեջանական բանակի զինծառայող 19-ամյա Պաշա Նեյմետ օղլու Մուրսալովը:

Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի և ԼՂ զորքերի շփման գծում կրկին ականի վրա պայթել էր 19-ամյա Մահիր Տահիր օղլու Զարբիևը: Նա կենդանի էր մնացել և հոսպիտալացվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---