Հատուկ ադրբեջանցի բռնցքամարտիկների համար չարտերային չվերթ կկազմակերպվի դեպի Երևան![]() 21 նոյեմբերի 2012 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի բռնցքամարտիկները Երևան կժամանեն Թբիլիսիից չարտերային չվերթով՝ բռնցքամարտի երիտասարդական ԱԱ մասնակցելու նպատակով: Այդ մասին ExtraTime.az-ին է հայտնել Ադրբեջանի բռնցքամարտի առաջին փոխնախագահ Աղաջան Աբիևը: Նոյեմբերի 26-ին Երևանում մեկնարկող բռնցքմարտի աշխարհի առաջնությանը Ադրբեջանը կներկայացնեն Տուրալ Ահմեդովը (52կգ ք/կ), Նասրեդդին Մամեդովը (56կգ ք/կ), Փարվիզ Բաղիրովը (64կգ ք/կ), Սաղի Սալեհին (69կգ ք/կ), Օրհան Մաիլլին (75կգ ք/կ) և Ռաուֆ Ռագիմովը (81կգ ք/կ), Ռահիլ Մամեդլին (81կգ): «Հայկական կողմը երաշխավորել մեր պատվիրակության անվտանգությունը, կարծում եմ, նրանց շահերից ևս բխում է, որ ադրբեջանցիների հանդեպ սադրանքներ չլինեն,-ասել է Աղաջան Աբիևը:- Ի դեպ, այժմ չկա ուղիղ չվերթ Թբիլիսիից Երևան, ուստի հայկական կողմն առաջարկեց տրանսպորտով հասնել Երևան: Սակայն, մենք չենք ցանկանում, որ մեր տղաները ողջ Հայաստանը հատեն, ուստի որոշել ենք չարտերային չվերթ կազմակերպել Թբիլիսիից Երևան: Նույն ճանապարհով էլ ադրբեջանցի բռնցքամարտիկները կվերադառնան Հայաստանից»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |