Մ.Պոպովիչ. Հայերի ակտիվությունն ուկրաինական հանրային կյանքի բոլոր ոլորտներում ողջունելի է

Մ.Պոպովիչ. Հայերի ակտիվությունն ուկրաինական հանրային կյանքի բոլոր ոլորտներում ողջունելի է

PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայ համայնքն ակտիվորեն է մասնակցում հանրային կյանքի բոլոր ոլորտներին և այդ ակտիվությունը չի կարելի չողջունել, Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է հայտնի ուկրաինացի գիտնական, Ուկրաինայի Ազգային ակադեմիայի ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը:

«Ուրախալի է, որ համայնքի գրեթե բոլոր միջոցառումներն ուղղված են ուկրաինացի և հայ ժողովրդների մերձեցմանը»,-ասել է նա:

Մեկնաբանելով հայ համայնքի ներկայացուցիչների քանակի ավելացումը խորհրդարանում, գիտնականը նշել է, որ Գերագույն ռադայում միշտ եղել են հայազգի պատգամավորներ, իսկ նրանց քանակի ավելացումը միայն հաստատում է համայնքի ակտիվությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---